ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության և ԱՀԿ ուշադրության կենտրոնում

Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության և ԱՀԿ ուշադրության կենտրոնում
30.09.2014 | 18:04

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են «Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում» 2014-2016թթ.: Օրերս տեղի ունեցավ առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման և խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով:

Առաքելությունն իրականացվեց ԱՀԿ փորձագետ Ագոստինո Բոռռայի կողմից` ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և մասնակցությամբ:
Առաքելության շրջանակում ԱՀԿ հայաստանյան գրասենյակում կայացած աշխատաժողովին մասնակցեցին տուբերկուլոզի հարցերով զբաղվող շահագրգիռ բոլոր կողմերը։ Քննարկվեցին առաքելության կողմից կատարված աշխատանքների նախնական արդյունքները:
Աշխատաժողովի ընթացքում ԱՀԿ փորձագետը ներկայացրեց տուբերկուլոզով հիվանդների խնամքի կազմակերպման մոդելները ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում` անդրադառնալով Լատվիայի, Մոլդովայի և Ռուսաստանի Դաշնության հաջող փորձին։ Ագոստինո Բոռռան ընդգծեց քաղաքական աջակցության, բուժաշխատողներին շահագրգռելու, հիվանդներին հոգեբանական ու սոցիալական աջակցություն տրամադրելու կարևորությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց նախարարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը և առաջիկա ծրագրերը։ Նա մասնավորապես խոսեց հակատուբերկուլոզային ծառայությունում անվճար բուժօգնության, անվճար դեղերի տրամադրման, ախտորոշիչ արագ մեթոդների ներդրման, ամբուլատոր բուժման և հսկողության կազմակերպման և, իհարկե, կանխարգելիչ ծրագրերի մասին։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կմշակվի հակատուբերկուլոզային ազգային ծրագիր մինչև 2020թվականը։

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ